|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Շոտլանդացի գիտնականները համարում են, որ կյանքը երկրագնդում կվերանա 1 մլրդ տարի անց: Ըստ նրանց` 1 մլրդ տարի հետ Արեգակը ավելի տաք կդառնա, մեր մոլորակի մակերեսը կսկսի տաքանալ, օվկիանոսները կչորանան, եւ երկիրը կվերածվի անապատի: Դրա հետեւանքով թթվածնի պարունակությունը օդում կնվազի, կենդանի օրգանիզմները կվերանան: Ողջ կմնան միայն միաբջիջ բակտերիաները, որոնց կենսագործունեության համար բավարար է մեթանը. գրում է Metro-ն:
Այդ ապոկալիպսիսը կանխատեսվել է համակարգչային ծրագրի միջոցով, որն ուսումնասիրել է արեգակային ակտիվության փոփոխությունները եւ հանգել վերը նշված եզրակացության: