|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գիտնականները դիմել են Անգլիայի եկեղեցուն, որպեսզի թույլտվություն ստանան բացելու Ուիլիամ Շեքսպիրի գերեզմանը եւ պարզելու, թե ինչպես է նա մահացել:
Յոհաննեսբուրգի համալսարանի գիտնական Թաքերեյը ասել է. «Շեքսպիրը շարունակում է մնալ ամենահայտնի գրողը անգամ 400 տարի անց, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչպես է նա մահացել: Մենք ցանկանում ենք բացահայտել նրա առողջության պատմությունը: Նրա մարմնի մնացորդները հետազոտելով` մենք հստակ պատկերացում կկազմենք, թե ինչպիսի կյանք է նա վարել»:
Պրոֆեսորը հատուկ սարք ունի, որի շնորհիվ հնարավոր է հետազոտել կմախքը` առանց այն տեղափոխելու. տեղեկացնում է Fox news-ը: