|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքական կառավարությունը մտադիր է շարունակել ստամբուլյան Թաքսիմ հրապարակի վերակառուցումը. այսօր Թունիսում լրագրողներին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա` երկրում բողոքները սադրել են` օգտագործելով բնապահպանների խաղաղ ցույցը. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Նրանց թվում ահաբեկչությունների մասնակիցներ են: Ինչպես գիտեք, ավելի վաղ հարձակում էր եղել Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա: Դա իրականացնողներից են»,- հայտարարել է Էրդողանը:
«Մենք կկառուցենք արվեստի հիասքանչ գործ, որը հպարտություն կներշնչի: Իսկ Աթաթուրքի կենտրոնի փոխարեն կկառուցենք օպերայի մեծ շենք, եւ քաղաքի կենտրոնն ավելի գեղեցիկ կլինի»,- հավելել է նա: