|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրաժարվել է համագործակցել ամերիկացի ռեժիսոր Ալեքս Գիբնի հետ, որը վավերագրական ֆիլմ է նկարահանում սկանդալային կայքի մասին. տեղեկացնում է Интерфакс-ը: Ասանժի կարծիքով` ֆիլմը, որը էկրան է բարձրանալու հունիսին, փաստացի սխալներ է պարունակում:
Ներկա պահին Wikileaks-ի հիմնադիրը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է: Բրիտանական իշխանությունները հրաժարվում են նրան բաց թողնել երկրից` դա մեկնաբանելով նրան Շվեդիային արտահանձնելու անհրաժեշտությամբ, որտեղ Ասանժին մեղադրում են սեռական բնույթի հանցագործություն կատարելու մեջ: Ավելին` հենց Ասանժը դուրս գա դեսպանատան շենքից, նրանք խոստանում են ձերբակալել: