|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մայիսի 28-ի ուշ երեկոյան` ինտենսիվ խորհրդակցություններից հետո, Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերը ստեղծել են Ազգային խորհուրդ. տեղեկացնում է Turan գործակալությունը:
Խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է Ազգային խորհրդի հիմնադիր հռչակագիրը եւ խորհրդի կազմը. դրանում ընդգրկվել են 100-ից ավելի քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ եւ մտավորականության ներկայացուցիչներ: Մոտ օրերս տեղի կունենա ԱԽ-ի առաջին ժողովը:
Ազգային խորհրդի նպատակը առաջիկա նախագահական ընտրություններում` 2013-ի հոկտեմբերին, ընդդիմադիր ուժերի ջանքերի համախմբումն է եւ երկրի քաղաքական համակարգի բարեփոխումը: