|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարը:
Կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ` ասելով. «Ինձ մեղադրեցին նրա համար, ես Սերժ Սարգսյանի մասին լավ եմ խոսել, բայց, հանուն Հայաստանի ու իր փրկության, մենք պետք ունենային ՀՀ` առանց պարոն Սարգսյանի նախագահության»:
Նրա խոսքով` թեև քաղաքական ուժերը խոսում են միասնությունից, բայց համագումարներ ու հանրահավաքներ անում են առանձին: Հովհաննիսյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին, որ նրանք սթափվեն ու միանան, նշելով, որ ժողովուրդը սպասում է միասնական բռունցքի, և եթե քաղաքական ուժերը չմիանան, ապա ժողովուրդը կհիասթափվի:
«Եկեք դուրս գանք մեծամտությունից, Հիսուս լինելու բարդույթից: Եթե բոլորը կամ կեսը միասին կանգնեն ու պահանջեն ոչ թե տասներկու կետը, այլ հարյուր քսան կետ, այդ թվում` ամբողջական իշխանափոխությունը, ժողովուրդը կլինի հրապարակում, ու ժողովուրդը հիմա սպասում է դրան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: