|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդարանի պատգամավոր եւ տարածքային նախարար` 41-ամյա Շեյն Ռետենբերին առավոտյան վազքի ժամանակ կենգուրուին պատահաբար սադրել է հարձակման. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Վազորդը չի նկատել կենդանուն եւ քիչ է մնացել` ոտքի տակ գցի: «Երկուսս էլ շատ վախեցանք, իսկ երբ կենգուրուն ինչ-որ բանից վախենում է, հարձակման է անցնում»,- հետագայում պատմել է նախարարը:
Եթե հաշվի առնենք, որ կենգուրուն գործի է դնում իր վերջույթները, ապա պարզ է, որ մարդը շանս չունի` լիակատար նոկաուտ:
Անգիտակից վիճակում ճանապարհին ընկած Ռետենբերիին օգնության է հասել մի անցորդ եւ հասցրել հիվանդանոց: Վերքերը այնքան էլ ծանր չեն եղել, եւ մի քանի ժամ անց նախարարը կարողացել է աշխատանքի գնալ, ընդ որում` նրա գործընկերները հետաքրքրվել են ոչ թե նրա առողջությամբ, այլ` թե չի՞ վնասվել, արդյոք, կենգուրուն: