|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Բայդենի վարչակազմի պաշտոնյաների կողմից Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Վաշինգտոնում դիվանագիտական աղբյուրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին վերջնագրի տեսքով պարտադրում է հանդիպել ադրբեջանական կողմի հետ։
«Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, ապա նրան սպառնում է տարածաշրջանում ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»,- պարզաբանել է աղբյուրը։