|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի արվարձանում իսլամականները երեք ռումբ են տեղադրել ու պայթեցրել 15-րդ դարի հռչակավոր սուֆիական աստվածաբան Սիդի Մուհամեդ ալ Անդալուզիի դամբարանում: Տեղի բնակիչները եւ իշխանությունները կարծում են, որ պայթյունի կազմակերպիչները սալաֆիներն են, որոնք մինչ այդ էլ մի քանի հոգեւոր սրբություն էին ոչնչացրել. տեղեկացնում է РБК-ն:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Սուֆիները հսկայական ազդեցություն են ունեցել արաբա-մահմեդական փիլիսոփայության վրա: Կրոնական այդ ուղղության ներկայացուցիչները քարոզում են բարոյական մաքրություն եւ ժուժկալություն: