|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մալիի իսլամականներն այրել են Տիմբուկտու բնակավայրում պահպանվող բացառիկ հին ձեռագրեր, հայտնում է Лента.ру-ն: Նրանք այդ քայլին գնացել են հեռանալուց առաջ` տեսնելով ֆրանսիական ու Մալիի կառավարական զորքերի մոտեցումը:
«Այդ ձեռագրերը ոչ միայն Մալիի, այլև համաշխարհային ժառանգություն են: Ոչնչացնելով դրանք` իսլամականները սպառնում են ամբողջ աշխարհին»,- ասել է Տիմբուկտուի քաղաքապետ Խալե Ուսմանը:
Բացի այդ` քաղաքը լքելուց առաջ իսլամականներն այրել են մի քանի կառավարական շենքեր և սպանել տեղի բնակիչներից մեկին, որն ուրախություն էր հայտնել ֆրանսիական զորքի մոտեցման կապակցությամբ: