|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ նրա թիմին մեղադրել է «ստի տիրաժավորման» մեջ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ «Սահակաշիլիի դարաշրջանն ավարտվել է»: «Նրանք ծնում են նորանոր սուտ հայտարարություններ, եւ մենք դրանց պատասխանում էինք, սակայն այժմ մենք մտադիր են հրաժարվել դրանից եւ կրճատելու ենք նրանց ստերի` մեր մեկնաբանությւնները»,- ասել է Իվանիշվիլին:
Նա կոչ է արել լրագրողներին` լավ վերլուծել ընդդիմության հայտարարությունները եւ սադրանքների չենթարկվել: