|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելիոն տեղեկացրել է երկրի նախագահ Հուգո Չավեսի առողջական վիճակի մասին: Ըստ նրա` Չավեսի առողջական վիճակում կայուն առաջընթաց է նկատվում, նրա առողջությունը վերականգնվում է. հայտնում է Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ Չավեսը հանրությանը չի ներկայացել 2012-ի դեկտեմբերի 11-ից, երբ կատարվեց նրա չորրորդ վիրահատությունը: Նա նույնիսկ չկարողացավ մասնակցել իր` հունվարի 10-ին նախատեսված երդման արարողությանը: