|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը չի կարողանա մասնակցել հունվարի 10-ին նախանշված երդման արարողությանը. հայտնում է France-Presse-ը:
Չավեսը բուժվում է Կուբայում, և բժիշկներն առայժմ նրան արգելում են վերադառնալ Վենեսուելա: Այս կապակցությամբ երդման արարողությունը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Հիշեցնենք, որ բժիշկները Վենեսուելայի նախագահի մոտ չարորակ գոյացություններ են հայտնաբերել, դեկտեմբերին Չավեսը վիրահատվեց չորրորդ անգամ: Վերջերս լուրեր տարածվեցին, որ Չավեսը կրկին առողջական խնդիրներ ունի, այս անգամ` շնչուղիների հետ կապված: