|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կլինի նրա կողքին. yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` չհասցնելով այլ մեկնաբանություններ տալ` շտապում էր քաղաքացիներին բաժանել «Հնարավոր է» կարգախոսով բուկլետները:
Շտապում էր նաև նախագահի թեկնածուն: Րաֆֆի Հովհաննիսյանի, ավարտելով ելույթը, նախ մոտեցավ մարզերից և Երևանի վարչական շրջաններից ժամանած միկրոավտոբուսներին և բարևեց վարորդներին, ապա այցելեց Կարապի լիճ, սովորության համաձայն բարևեց իրեն հանդիպող մարդկանց, անգամ` սահադաշտում սահողներին, ապա Հյուսիսային պողոտայով ուղևորվեց Հանրապետության հրապարակ:
Ի դեպ, քաղաքական գործիչը ճանապարհին ոչ մի խախտում չարեց` անցավ հետիոտների համար նախատեսված անցումներով, անգամ` զիջեց մեքենաներին: