|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ժամանակի» տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մեկնել է Գյումրի` կուսակցության ակտիվի հետ հանդիպման:
Թերթի` Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ` մարդկանց ներկայությունն ապահովելու համար «Ժառանգություն»-ից մեկ-մեկ զանգահարել են նաև նախկին դաշնակիցներին` տեղի «Ազատ դեմոկրատներ»-ին` նրանց ևս հրավիրելով հանդիպմանը, սակայն հրավերները հիմնականում չեն ընդունվել:
«Ոչ մի հատուկ հրավեր այլ կուսակցություններին չի եղել: Եղել է հանդիպում ակտիվի հետ: Եթե այլ կուսակցություններից տեղեկացել են ինչ-որ ձևերով, դա իրենց խնդիրն է: Եղել է ակտիվի հետ շատ մարդաշատ հանդիպում` 40-50 հոգի»,- «Ժամանակին» ասել է «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: