|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լևոն Արոնյանը Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկող Tata Steel Chess սուպերմրցաշարի բացման արարողությունից և վիճակահանությունից հետո ասել է, որ «Վեյկ Ան Զեեն» հատուկ մրցաշար է իր համար և, որ ցանկանում է մրցաշրջանը սկսել մաժորային նոտայով:
«Ամեն տարի ես այստեղ ձգտում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը: Երջանիկ կլինեմ կրկնել անցած տարվա արդյունքը: Ես չեմ մտածում վարկանիշային միավորների մասին, ես ձգտում եմ ցուցադրել իմ ամբողջ կարողությունը»,- ասել է Արոնյանը:
Հայ գրոսմայտերը նախորդ մրցաշրջանում այս մրցաշարի հաղթողն է եղել: Իսկ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Մագնուս Կարլսենը նշել է, որ շատ դժվար է լինելու հաղթել Tata Steel Chess-ը, ինչպես անցած տարի, երբ հաղթեց Արոնյանին: