|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իրանը Ադրբեջանի ԱԳՆ նոտա է հղել ադրբեջանցի պատգամավորի հայտարարության կապակցությամբ, որը որակել է որպես տարածքային հավակնություն:
Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Մոհամեդ Այաթոլլահին տեղեկացրել է, որ խոսքը պատգամավոր Սաբիր Ռուստանխանլըի` «Ադրբեջանի հյուսիսի եւ հարավի միջեւ կապերը, ներկայիս իրադրությունը, հեռանկարները եւ խնդիրները» թեմայով համաժողովում արած հայտարարության մասին է. տեղեկացնում է Trend գործակալությունը:
Պատգամավորն իր ելույթում առաջարկել էր Իրանի տարածքում ստեղծել Հարավային Ադրբեջան պետություն: Իրանցի դիվանագետի խոսքերով` նոտան հղվել է այդ հարցը մանրակրկիտ ուսումնասիրելու նպատակով. տեղեկացնում է rosbalt-ը: