|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ բանտարկության փոխարինումը տնային կալանքով անհնար է. հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեր ջանքերն ուղղված են ահաբեկչության դեմ հաջող պայքարին եւ երկրում հանգստության ու բարգավաճման ապահովմանը: Ցանկանում եմ նաեւ հայտարարել, որ խոսք անգամ չի կարող լինել ահաբեկչություններին մասնակցությամբ իրենց արատավորած մարդկանց ներման մասին: Ներկայիս կառավարությունը հնարավոր չի համարում Աբդուլլահ Օջալանի բանտարկության փոխարինումը տնային կալանքով»,- ըստ Anadolu գործակալության` ասել է նա: