|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գագիկ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։ Հանրային մեղադրողը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Գագիկ Սարգսյանի կալանավորում խափանման միջոցը, ինչին ի պատասխան, իր խոսքում Գագիկ Սարգսյանի փաստաբան Մկրտիչ Դավթյանն ընդգծեց, որ հանրային մեղադրողի միջնորդությունը որևէ հիմք չունի և միջնորդեց Գագիկ Սարգսյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք՝ համակցված գրավոր երաշխավորությամբ և մինչև 2 մլն դրամ գրավով։ Փաստաբանը նշեց , որ Գագիկ Սարգսյանի համար գրավոր երաշխավորություն են ներկայացրել արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչներ, հանրային դեմքեր՝ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը, Սարգիս Բաղդասարյանը, Կարապետ Վարդանյանը, Մուրադ Մշեցին և Սպարտակ Ղարաբաղցյանը։