|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կուբայի Գուանտանամո նահանգում 12-մատնանի մարդ է ապրում` Էրնանդես Գարիդոն: Նրա բոլոր վերջույթներին 6-ական մատ կա. տեղեկացնում է Associated Press-ը:
Գարիդոն հպարտ է իր եզակիությամբ եւ իր լրացուցիչ մատները համարում է օրհնություն. դրանք նրան օգնում ենք արագ ծառ բարձրանալ ու կոկոս քաղել: Բացի դրանից` դրանց շնորհիվ նա մեծ համբավ ունի զբոսաշրջիկների շրջանում, որոնց հետ լուսանկարվում է փողով: Մի անգամ մեկ լուսանկարի համար 10 դոլար է ստացել: Եթե հաշվի առնենք, որ երկրում միջին աշխատավարձը 20 դոլար է, դա անհավատալի հաջողություն է:
Պոլիդակտիլիան բավականին տարածված է, սակայն նման կատարյալ ձեւով հազվադեպ է հանդիպում. Էրնանդեսի ձեռքերին նայելով` դժվար է միանգամից նկատել տարօրինակությունը` այնքան ներդաշնակ են լրացուցիչ մատները մյուսներին:
