|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Դավթյանը Կուբայի Գրան Պրիում դարձել է բրոնզե մեդալակիր: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Դավթյանը (60 կգ) առաջին գոտեմարտում հաղթել է Չեխիայի ներայացուցիչ Պավել Պետրիկովին, այնուհետև` ուզբեկ Շարաֆուդին Լուտֆիլային, բայց կիսաեզրափակիչում զիջել է թուրք Բեկիր Օզլուին: Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում հայ ձյուդոիստը հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Սահինին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ֆերդինանտ Կարապետյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել է արգենտինացի Ֆերնանդո Գոնսալեսին: