|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում 10-ը մարզիկով հանդես եկած Հայաստանը նվաճեց 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը բավականին օպտիմալ է համարում նման արդյոսւնքը.
«Նիկոլ Արությունովի մենամարտից առաջ լարվածությունը շատ մեծ էր, սակայն նա մրցամարտին մոտեցավ ուշադիր՝ լսում էր մարզիչներին: Իհարկե, շատ կարևոր էր այս չեմպիոնությունը, քանի որ հանդես էինք գալիս մեր երկրում:Սակայն 2 մեդալը լավ արդյունք է, շատ մեծ պետություններ են գալիս և դատարկ հետ գնում: Ուենինք շատ արժանի մարզիկներ, որոնք մրցավարական սխալների պատճառով զրկվեցին պայքարը շարունակելու հնարավորությունից: Դրա համար նրանք, ովքեր հաղթեցին, վստահորեն, հաղթեցին իրենց ուժերով»: