|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքական «ֆեներբահչե»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան Անկարայի ահաբեկչությունից հետո թուրքերին զարմացնող հայտարարությամբ է հանդես եկել. տեղեկացնում է Radikal-ը:
«Երբ լսեցի ահաբեկչության մասին, առաջինը ընտանիքիս մասին մտածեցի: Մտածում եմ՝ արժե՞ այստեղ այս պայմաններում շարունակել: Հուսով եմ՝ այս դեպքերը վերջ կունենան, ու խաղաղություն կհաստատվի, և մենք դարձյալ ֆուտբոլի մասին կսկսենք խոսել: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս են ապրում` պատերազմ ցանկանալով: Աստված խաղաղություն է ցանկանում, դրա համար էլ Երկիրը ստեղծեց»,- նշել է Պերեյրան: