|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Որքան իշխանությունը խոսում է ժողովրդավարական արժեքները մեզանում արմատավորելու եւ դրանցով առաջնորդվելու մասին, այնքան ավելի է հեռանում դրանցից:
Այս իրողություն նորից ապացուցվեց վերջին հրաժարականների ու պաշտոնանկությունների ժամանակ: Պարզվում է` եվրոպականացվող մեր բարձրաստիճան պաշտոնյաները կուսակցություններին ու իրենց առաջնորդին ծառայելն ավելի բարձր արժանիք են համարում, քան սահմանադրական սկզբունքների պահպանումը:
Իսկ օրենսդիր մարմնի ղեկավարը, թերեւս չպատկերացնելով, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ու ինչ կարգավիճակ ունի, հրաժարական է տալիս գործադիր իշխանության ցուցումով` հայտարարելով, որ դրանով ապացուցեց իր նվիրվածությունը նախագահին: Մինչդեռ ժողովրդավարության առանցքային սկզբունքներից մեկը իշխանությունների տարանջատման ապահովումն է, որի համաձայն` օրենսդիրը որեւէ ձեւով ենթակա չէ գործադիր իշխանությանը, ավելին` իր իրավաստեղծ ու վերահսկողական լծակներով ինքն է նրա համար խաղի կանոններ մշակողը:
Նեոկոմունիստական այս մտայնությունը խոր նստվածք է տվել ոչ միայն հրաժարական տվողների, այլեւ նրանց այդ քայլին մղողների գիտակցության մեջ: Սա հասարակական մասշտաբի մոլորություն է, որն ուղղակի խոչընդոտում է պետական ինստիտուտների կայացմանն ու սահմանադրական սկզբունքների արմատավորման գործընթացին: