|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամների հետ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին կյանքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական ուժերի միջեւ համագործակցության եւ բանակ-հասարակություն կապերի ընդլայնմանը:
«Երկրի ղեկավարն ընդգծել է նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտությունը՝ այն համարելով արդյունավետ եւ պահանջված»,-նշվում է տեղեկատվության մեջ։
Տեղեկացնենք նաեւ, որ վերջերս նախագահը հանդիպել էր նաեւ «Հայրենիք» խմբակցության անդամների հետ։