|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գլենդելում 15 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը հայեր են: Նրանց կասկածում են բժշկական խարդախություններ կատարելու մեջ:
Glendale News Press-ի տեղեկություններով` նրանք կապ են ունեցել Գլենդելի բժշկական կլինիկայի եւ Սան Մարինոյի դեղատների հետ: Manor Medical Imaging կլինիկան եւ San Gabriel Valley դեղատունը կառավարությանը մի քանի անգամ հաշիվ են ներկայացրել թանկարժեք հոգեմետ դեղամիջոցներ ձեռք բերելու համար: Ընդհանուր առմամբ` ներկայացրել է 18 միլիոն դոլարի կեղծ հաշիվ, հասցվել է առնվազն 7.3 միլիոն դոլարի վնաս: Դաշնային իշխանությունների հավաստմամբ՝ խափանվել են կառավարության առողջապահական ծրագրերը:
Հանցավոր խմբի անդամներից 16-ն արդեն ձերբակալված են, մեկը դեռ ազատության մեջ է: