|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գլենդելի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ նախաձեռնություն է սկսել ապրիլի 24-ը Գլենդելի կրթական հաստատություններում մնայուն արձակուրդի օր հայտարարելու համար. տեղեկացնում է «Ասպարեզ»-ը:
«Հայոց ցեղասպանության եւ մարդու դեմ անմարդկայնության հիշատակման օր» խորագիրը կրող վերոնշյալ բանաձևի վավերացման դեպքում ապրիլ 24-ը կդառնա արձակուրդի եւ հիշատակման օր ոչ միայն աշակերտների, այլեւ կրթաշրջանի անձնակազմի եւ պաշտոնական անձանց համար, որպեսզի նրանք ևս իրենց հարգանքի տուրքը մատուցեն Հայոց ցեղասպանության եւ զանգվածային այլ մարդասպանության զոհերի հիշատակին: