|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Գրավի'ր Ուոլ Սթրիթը» նյույորքցիների քաղաքացիական ակցիային միացել են հասարակության մեկ տոկոսը կազմող հարուստները: Ակցիայի կարգախոսն է` «Մենք 99 %-ն ենք»: Իսկ ակցիային միացած հարուստներն էլ փողոց են դուրս եկել հետեւյալ ցուցանակներով. «Մենք 1 %-ն ենք և աջակցում ենք 99 %-ին»:
Ինրպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ակցիային միացած միլիոնատերերը հատուկ ստեղծված ինտերնետ կայքում տեղադրում են իրենց կյանքի պատմությունները եւ իշխանություններին կոչ են անում կատարել այնպիսի բարեփոխումներ, որոնք իրար կմոտեցնեն հասարակության բեւեռները: Նրանք այդ բարեփոխումների մի մաս համարում են ամենահարուստների, այսինքն` իրենց համար հարկերի բարձրացում: Միլիոնատեր ակտիվիստների շապիկներին հետեւյալ գրությունն է. «Ես 1%-ն եմ, ինձանից ավելի շատ հարկեր վերցրեք»: