|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Լիբիայում ստեղծված իրավիճակը` իրական գործող կառավարության բացակայությունը եւ շարունակվող ռազմական գործողությունները, հնարավորություն չեն տալիս ՄԱԿ-ին իրականացնելու երկիրը բնականոն կյանքին վերադարձնելու առաքելությունը. լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Լիբիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Մարտինի ճեպազրույցը որակել է որպես «անկեղծ ու սթափեցնող». տեղեկացնում է Новости գործակալությունը:
«Իրադրությունը հեռու է կայուն համարվելուց: Բազմաթիվ հարցեր կան` կապված անվտանգության հետ, մարտերը շարունակվում են, տեղի են ունենում մարդու եւ միջազգային հումանիտար իրավունքի խախտումներ»,- ասել է նա` հավելելով, որ Լիբիայի իշխանություններն աջակցության կարիք ունեն, ինչին ուղղված է լինելու ՄԱԿ-ի ԱԽ ողջ ուշադրությունը: