|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մահացել է առաջին սեւամորթ կին Նոբելյան մրցանակակիր Վանգարի Մաաթաին: Նա առաջին բնապահպան աֆրիկուհին էր, ում 2004 թվականին շնորհվել է մրցանակը. տեղեկացնում է Euronews-ը:
Մաաթաին առավել հայտնի է դարձել 1980-ական եւ 1990-ական թվականներին, երբ ցույցեր էր կազմակերպում՝ կառավարությանը կոչ անելով մաքրել Քենիայի շրջակա միջավայրը: Նա նաեւ երկրի խորհրդարանի անդամ էր, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների փոխնախարար:
Համաձայն տարածած հայտարարության` նա տառապում էր քաղցկեղով: