|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2020 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է շնորհվել Սըր Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդ),որը դեկտեմբերի 8-ին կարդաց Նոբելյան դասախոսությունը «Սև խոռոչներ, կոսմոլոգիա և տարածաժամանակային սինգուլյարություններ»:
Նոբելյան ելույթները, որոնց հետաքրքրությամբ սպասում են աշխարհի մասնագետներ, մտնում են գիտության պատմության մեջ, քանի որ մրցանակակիրը ներկայացնում է տվյալ բնագավառի անցյալի և ապագայի իր տեսակետները:
Պենրոուզի ելույթում, որ վերաբերվում էր բնագավառի մեկդարյա ընթացին, հիշատակված փոքրաթիվ գիտնականների թվում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը: Սա առաջին հայ գիտնականի հիշատակումն է Նոբելյան ելույթներում՝ դրանց ավելի քան մեկդարյա պատմության մեջ:
Ալիխանյանի անվան ազգային
գիտական լաբորատորիայի կայքից