|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հյուսիսային Աֆրիկայի նավթային ընկերություններին «Ալ Քաիդա»-ի հնարավոր հարձակումների մասին։
Ենթադրվում է, որ ընկերությունների գրասենյակների եւ օդանավերի ուղղությամբ հարձակումներ գործելու նպատակով գրոհայիններն օգտագործելու են ձեռքի հրթիռային կայաններ. հաղորդում է BBC-ն:
Այս տեղեկատվությունը հայտնել են Ալժիրում ԱՄՆ դեսպանատնից: Ամերիկայի իշխանությունները հայտարարել են, որ համապատասխան միջոցներ կձեռնարկեն Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի բանակի թողած զենքի պաշարները պահպանելու համար: Մասնավորապես` խոսքը վերաբերում է MANPADs անունով հայտնի ձեռքի հրթիռներին, որոնց թիվը հասնում է հազարների: Այս զինատեսակը վերջին տասնամյակների ընթացքում հաճախ է օգտագործվել հակամարտությունների ժամանակ, ինչպեսեւ ահաբեկչական խմբերի կողմից։