|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մուամար Կադաֆին Լիբիան չի լքել եւ չի կորցրել անկոտրում ոգին. այսօր տեղեկացրել է Reuters գործակալությունը` վկայակոչելով սիրիական Arrai TV հեռուստաալիքը:
«Նա գտնվում է Լիբիայում եւ այնպիսի վայրում, ուր չեն հասնի տարատեսակ ավազակային խմբավորումներ»,- հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է գնդապետի մամուլի քարտուղարի Մուսա Իբրահիմը: Նա նաեւ հավելել է, որ Կադաֆիի որդին`Սեիֆ ալ Իսլամը, նույնպես Լիբիայում է եւ անընդհատ տեղից տեղ է տեղափոխվում:
Երեկ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Կադաֆին գտնվում է իր ծննդավայր Սիրտ քաղաքի արվարձաններից մեկում, որը դեռեւս վերահսկում են Ջամահիրիայի ուժերը: Սիրտը հանձնելու վերջնագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին: