|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մուամար Կադաֆին պատրաստ է իշխանական լիազորությունները հանձնելու մասին բանակցություններ սկսել: Երեկ այս մասին հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Մուսան. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նա նաեւ հայտնել է, որ բանակցությունները վարելու է գնդապետի Սաադի որդին:
Ի դեպ, Կադաֆիի գտնվելու վայրը մնում է անհայտ: Ըստ Իբրահիմ Մուսայի` նա Լիբիայում է:
Ապստամբները մերժել են բանակցությունները վարելու եւ անցումային կառավարություն ստեղծելու առաջարկը: Անցումային ազգային խորհրդի տնտեսական եւ ֆինանսական հարցերով քարտուղար Ալի Թարխունին հայտարարել է, որ բանակցությունների միակ թեման կարող է լինել Կադաֆիի կապիտուլյացիան եւ կամավոր հանձնվելը ապստամբներին: