|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նյու Յորքի դատախազությունը Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս Կանին վերադարձրել է նրա անձնագիրը, եւ վերջինս արդեն կարող է ցանկացած ժամանակ լքել ԱՄՆ տարածքը:
Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, փաստաթղթերի փոխանցումը պետք է տեղի ունենար դեռեւս երեքշաբթի օրը, սակայն հետաձգվել էր, քանի որ ԱՄՆ արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով դատական հաստատությունները ժամանակավորապես փակվել էին:
Սթրոս Կանը հայտարարել է, որ ցանկանում է արագ վերադառնալ Ֆրանսիա, սակայն նախ «մի քանի գործեր պիտի անի»: ԱՄՀ պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Հոլի խոսքերով` հայրենիք վերադարձից առաջ ԱՄՆ նախկին նախագահը կայցելի հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակ: Այցը մասնավոր բնույթ է ունենալու եւ դրա լուսաբանում մամուլում չի նախատեսվում: