|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական TRT հեռուստաալիքը, զրույցի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը։ Արտգործնախարարները գնահատական են տվել սիրիական վերջին զարգացումներին՝ դատապարտելով սիրիական բանակի գործադրած բռնություններն ու երկրի ղեկավարության որդեգրած դիրքորոշումը։
Քլինթոնը եւ Դավութօղլուն քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ։