|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի հետ արեւելյան սահմանը, ի վերջո, կբացվի անդրսահմանային փոխադրումների համար. հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Անկարայում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Ցավոք, նախարարը ոչ մի կոնկրետ ամսաթիվ չի նշել, սակայն ես երաշխիքներ եմ ստացել, որ թուրքական կողմն անհրաժեշտ քայլեր կիրականացնի այդ նպատակին հասնելու համար: Մենք Թուրքիայի արտգործնախարարին տեղեկացրինք, որ հայ հասարակությունը եւ նույնիսկ միջազգային հանրությունը Թուրքիայից նոր քայլեր են սպասում: Այնպես որ` այս խաղում գնդակը թուրքական կողմում է, եւ Հայաստանը սպասում, որ Թուրքիան այն խաղի մեջ մտցնի»,- ըստ Commonspace.eu կայքի` ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: