|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ինչպես անցյալ տարի, այս տարի եւս Արցախում զբոսաշրջիկների թվի աճ է նկատվում. «Երկիր»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
«Հուսադրող է նաեւ այն, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների մի ստվար մասը ոչ հայկական ծագում ունի։ Էթնիկ զբոսաշրջությունն իր դիրքերը սկսում է զիջել»,- նշել է զբոսաշրջության վարչության պետը, որի հավաստմամբ՝ այս տարի եւս զբոսաշրջիկները ավելի նախընտրում են Գանձասարի վանքը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը եւ Տիգրանակերտը։
Սերգեյ Շահվերդյանի հավաստմամբ՝ բարեկարգման ու վերականգնման աշխատանքներ են սկսվել Սխտորաշենի հայտնի Տնջրի ծառի շրջակայքում, Տողի Մելիքական ապարանքի տարածքում եւ այլն։