|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մեծ Բրիտանիայի ներգաղթի հարցերով նախարար Դեմիան Գրինը հայտարարել է, որ այն օտարերկրացիները, ովքեր օգոստոսի սկզբին Բրիտանիայի քաղաքներում ձերբակալվել են անկարգություններին մասնակցելու համար, պետք է արտաքսվեն երկրից առաջին իսկ հնարավորության դեպքում:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ըստ Բրիտանիայի սահմանապահ ծառայության` անկարգությունների համար ձերբակալված 2800 մարդկանցից 150-ը օտարերկրյա քաղաքացիներ են:
Երկրի ներգաղթի օրենքների համաձայն` 12-ամսյա ազատազրկման դատապարտված հանցագործները, որոնք ԵՄ քաղաքացիներ չեն, կարող են իսկույն ենթարկվել արտաքսման: