|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամերիկացիները պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին կամ հարմար երկիր գտնել, որը կընդունի գնդապետին. տեղեկացնում է Asharq Al Awsat արաբական թերթը:
Պարբերականը գրում է, որ ամերիկացիների եւ լիբիական կառավարության ներկայացուցիչների միջեւ անցյալ շաբաթ Թունիսում գաղտնի բանակցություններ են ընթացել:
Ներկայումս ավելի քան 40 պետություններ ճանաչել են ապստամբների` Ազգային անցումային խորհրդի լեգիտիմությունը: Իսկ Քադաֆին շարունակ հայտարարում է, որ «կռվելու է մինչեւ արյան վերջին կաթիլը»: