|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հնարավոր հրաժարականի հարցը քննարկվել է երեկ` Աֆրիկյան միության եւ Լիբիայի ղեկավարության բանակցությունների ընթացքում. տեղեկացնում է The Associated Press գործակալությունը:
Հակամարտության կարգավորման հարցով ճանապարհային քարտեզ է առաջարկվել Քադաֆիին, որում առաջարկվում է անհապաղ դադարեցնել կրակը, ազգային երկխոսություն սկսել, պաշտպանել երկրի տարածքում օտարերկրացիների անվտանգությունը եւ հումանիտար օգնություն ցուցաբերել կարիքավորներին:
ԱՄ պատվիրակությունը Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ժամանել երեկ, ՆԱՏՕ-ն համաձայնություն է տվել Աֆրոմիության ներկայացուցիչների ժամանմանը: Օդանավակայանում նրանց դիմավորել են Քադաֆիի հարյուրավոր կողմնակիցներ` Ջամահիրիայի կանաչ դրոշներով: