|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ իշխանությունները հավանորեն դադարեցնեն Green Card` մուտքի վիզաներ ստանալու վիճակախաղի անցկացումը: Այդ մասին օրինագիծը չորեքշաբթի օրը քննարկման է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի իրավական հանձնաժողովը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, հանրապետականների մեծ մասը կողմ է նախագծին: Նրանք իրենց դիրքորոշումը պատճառաբանում են այսպես. վիճակախաղը բաց հրավեր է հանցագործներին եւ ահաբեկիչներին, նրանք կարող են օգտվել դրանից եւ ազգային անվտանգությանը մեծ վնասներ հասցնել:
Իսկ դեմոկրատների կարծիքով` վիճակախաղի դադարեցման հետեւանքով աֆրիկյան երկրներից անօրինական միգրանտների թիվը կավելանա:
Նշենք, որ Green Card վիճակախաղը գործում է 1995 թվականից: Դրա նպատակը զարգացող երկրներից օրինական միգրանտների թիվն ավելացնելն է: