|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մամուլի շենքում բռնկված խոշոր հրդեհի պատճառը, հավանորեն, եղել է մալուխների կարճ միացումը. ըստ yerkir.am-ի՝ լրագրողներին ասաց Երեւանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Առնո Հարությունյանը:
Ըստ նրա՝ հրդեհը բռնկվել է առաջին հարկի էլեկտրական վահանակից եւ տարածվել մյուս հարկերում:
«Ոչ ոք չի տուժել, շատ նորմալ եւ ժամանակին տարհանում է կատարվել: Հրդեհն արդեն մարված է, մի քիչ էլ որ ծուխը մաքրվի, մարդիկ կմտնեն իրենց աշխատատեղեր, թեև շենքը դեռ հոսանքազրկված է»,-ասաց նա` նշելով, որ վնասի չափը դեռ հայտնի չէ: