|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հաքերները կոտրել են մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող բրիտանական հայտնի The Sun թերթի կայքը եւ այնտեղ կեղծ լուր տեղադրել, թե Մերդոկը մահացել է:
Կայքը կոտրել է հաքերների այն խումբը, որն ավելի վաղ հարձակումներ էր գործել ԿՀՎ-ի եւ Sony-ի կայքերի վրա: Twitter-ի իրենց էջում նրանք գրել են. «Մենք ձեռք ենք բերել News of the World-ը եւ The Sun-ը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լրագրող Շոն Հորը, որն առաջինն էր News of the World թերթի նախկին խմբագիր Էնդի Կոուլսոնին մեղադրել ապօրինի գաղտնալսումների մեջ, հայտնաբերվել է մահացած` Ուոտֆորդ քաղաքում գտնվող իր տանը: