|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«1923թ. թուրքական խումբ» անունով հաքերները հարձակումներ են իրականացնում բոլոր այն կայքերի դեմ, որոնք իրենց էջերում անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: Նրանք արդեն կոտրել են 6713 կայք:
Հաքերներն իրենց չար գործն անելուց հետո անգլերենով եւ թուրքերենով թողնում են հետեւյալ գրությունը. «Մի՜ հավատացեք հայերի ստերին, ամենամեծ ցեղասպանությունը դու ես իրականացրել, Ամերիկա՜»։
Ըստ թուրքական «Դողան» գործակալության` թուրք հաքերները հայտարարել են, որ շարունակելու են հարձակումներն այն բոլոր երկրների դեմ , որոնք «կհանդգնեն թշնամական և վիրավորական հայտարարություններ անել Թուրքիայի հասցեին»: