|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հունիսի 3-4-ը անգլալեզու Russia Today հեռուստաալիքը եթեր կհեռարձակի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որը ներկայացնում է Հայաստանի նորագույն պատմությունը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ֆիլմը պատմում է 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Ղարաբաղյան հակամարտության դրդապատճառների ու բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին, Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին:
Ներկայացվում են նաեւ Հայաստանի ձեռքբերումները, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումները: