|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բանգլադեշի արևելյան մասում հոսող գետում հինգշաբթի օրը սուզվել է մոտ 100 ուղևոր տեղափոխող լաստանավը, որի հետեւանքով 13 մարդ մահացել է, տասնյակ ուղևորներ անհայտ կորած են:
Ինչպես հայտնում են ոստիկանության ծառայողները, միջադեպից հետո ուղեւորներից շատերը կարողացել են լողալով ափ դուրս գալ, սակայն պարզ չէ անհայտ կորածների թիվը:
Հավանական է, որ լաստանավը սուզվել է` մի քանի օր առաջ խորտակված մեկ այլ բեռնափոխադրող լաստանավին հարվածելուց հետո: