|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիայում ավտոբուս է վթարվել։ Խոշոր ՃՏՊ-ի հետևանքով, ինչպես հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը, կան զոհեր ու վիրավորներ։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում գտնվող Դինարդ քաղաքի մոտ։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքից Բոդրում ուղևորվող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Վթարի հետևանքով առնվազն 8 մարդ մահացել է, ևս 35-ը՝ վիրավորվել։