|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կիրակի օրը խորհրդանշական այց է կատարել Տոկիո, որը տեւել է մի քանի ժամ: Նա իր պետության աջակցությունն է խոստացել Ճապոնիային ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու գործում:
Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարին ընդունել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միտիկոն։ Տեղական ԶԼՄ-ները դա համարել են արտասովոր դեպք, քանի որ կայսրը սովորաբար ընդունում է միայն պետությունների առաջին դեմքերին։
Հիլարի Քլինթոնը նաև հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանի հետ, որը ճապոնացի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել երկրաշարժից տուժած շրջաններին ցուցաբերած ամերիկյան օգնության համար։