|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնն այցելել է Ջորջ Բուշ ավագին և նրան գուլպա նվիրել, գրում է «Telegraph»-ը:
«Այսօր Հյուսթոնում բավականին հաճելի ժամանակ անցկացրեցի Ջորջ Բուշ ավագի և նրա կնոջ հետ։ Խոսեցինք երեխաների, թոռների, հին ու նոր ժամանակներից։ Եվ, իհարկե գուլպաների մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Քլինթոնը։
Այնուհետև լուսանկար է տեղադրել, որտեղ նա հաշմանդամի սայլակին նստած ԱՄՆ-ի 41-րդ նախագահին երկու զույգ գուլպա է նվիրում: